Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում և մի շարք այլ երկրներում Ուկրաինայի դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Հայաստանում, Բրազիլիայում, Տաջիկստանում եւ մի շարք այլ երկրներում Ուկրաինայի դեսպաններին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

Աշխատանքից ազատվել են Բրազիլիայում Ուկրաինայի դեսպան Ռոստիսլավ Տրոնենկոն, Տաջիկստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Սերվատյուկը, Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան, Եգիպտոսում Ուկրաինայի դեսպան Եվգենի Միկիտենկոն եւ Լիտվայում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Յացենկովսկին։

Միեւնույն ժամանակ, Զելենսկին Անդրեյ Պրավեդնիկին նշանակել է Ռուանդայում Ուկրաինայի դեսպան, ինչպես նաեւ Կամերունում Ուկրաինայի դեսպան է նշանակել Վալերի Կիրդոդուին։

--00--ԿԿ