Ոստիկանության կողմից հետախուզվողը ձերբակալվել է վերակենդանացման բաժանմունքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևանի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 17-ին՝ ժամը 19.30-ին, հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում հայտնաբերվել է 44-ամյա Սամվել Հ.-ն, որը 2018 թ. մայիսի 31-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի եւ 329 հոդվածի (Պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքով:

Սամվել Հ.-ն ստացիոնար բուժում է ստանում, ըստ բժշկի տեղեկանքի՝  ենթակա չէ տեղափոխման: