Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարուհի Բաթոյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Զարուհի Բաթոյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից», - նշված է վարչապետի որոշման մեջ։

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բաթոյանը կնշանակվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: