Միգրանտները Բելառուսից ԵՄ հայտնվելու համար օգտվում են Էստոնիայով և Ֆինլանդիայով ուղիներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

միգրանտ

Մերձավոր Արևելքի անօրինական միգրանտները, որոնք փորձում Էին Բելառուսից Եվրամիություն հայտնվել Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի տարածքով, այժմ դրա համար օգտագործում են Էստոնիայով և Ֆինլանդիայով ճանապարհները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Ilta-Sanomat-ը:

Սեպտեմբերին Ֆինլանդիայի առափնյա պահպանության ծառայությունը յոթ քրեական գործ Է հարուցել Բելառուսից այս երկիր թափանցելու միգրանտների փորձերի վերաբերյալ:

«Կասկածի տակ գտնվող ավելի քան տասը մաքսանենգներից գրեթե բոլորն իրաքցիներ են: Նրանց մի մասն ապրում Է Ֆինլանդիայում: Բայց այդ թիվը կարող Է ավելի մեծ լինել, քանի որ հետաքննությունը դեռ չի ավարտվել»,- հրատարակությանը պատմել Է Ֆիննական ծոցի առափնյա պահպանության հանցավորության նախազգուշացման բաժնի պետ կապիտան-լեյտենանտ Յուկա Տեկոկոսկին:

Նրա խոսքով՝ միգրանտները Ֆինլանդիայում են հայտնվում այդ թվում լաստանավերով Էստոնիայից, ընդ որում՝ նրանց թաքցնում են մեքենաների բեռնախցիկներում:

Այժմ Ֆինլանդիայի ոստիկանությունը կապեր Է հաստատել բալթյան երկրների գործընկերների հետ անօրինական միգրանտների դեմ պայքարելու համար:

Տեկոկոսկին կարծում Է, որ իրադրությունը նման Է 2015 թվականի միգրացիոն ճգնաժամին, երբ միգրանտներին երկիր Էին բերում կազմակերպված եւ խաղասեղանին մեծ փողեր Էին: Նրա գնահատմամբ, անօրինական միգրանտների ուղեւորությունն իրենց երկրից Բելառուսի տարածքով Ֆինլանդիա կամ ԵՄ-ի մեկ այլ երկիր, արժե 5000-ից մինչեւ 15 հազար եվրո:

Բալթյան երկրները Մինսկին են մեղադրում միգրանտների հոսքը կազմակերպելու մեջ եւ դա համարում են հիբրիդային պատերազմ: Լիտվան և Լեհաստանը հոգ են տարել Բելառուսի հետ սահմանին արգելափակոցներ կառուցելու գործում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդունում այդ մեղադրանքները:

--00--ԱԹ