Արարատի մարզում բախվել են Opel Zafira-ն, Ford Transit-ն ու Lada-ն, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Opel Zafira, Ford Transit և Lada 21015 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցիի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա  տեղափոխվել  «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00--ԱՀ