«Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից գումար չի պահանջում. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում, իսկ քննվող դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ եւ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ դեմ որեւէ դատական հայց չի հարուցել։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վալեքս» խումբը: Հայտարարությունը՝ ստորև.

«2018 թ․ հունվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Թեղուտ» ՓԲԸ դեմ հայցով գործի շրջանակում «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցների կողմից իրականացվել են բողոքի գործողություններ եւ արվել են «Վալլեքս» խմբի անունն անհարկի շահարկող հայտարարություններ։

Արձագանքելով այս առնչությամբ ԶԼՄ և շահագրգիռ հանրության այլ ներկայացուցիչներից ստացվող հարցումներին՝ հայտնում ենք, որ քննվող դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ և «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ դեմ որեւէ դատական հայց չի հարուցել։

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քննվող դատական գործը, որով այսօր առաջին նախնական նիստն էր, հարուցված է «Թեղուտ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի՝ «Թեղուտ» ՓԲԸ միակ բաժնետիրոջ եւ խորհրդի որոշումները ոչ իրավաչափ եւ անվավեր ճանաչելու եւ որպես դրա հետեւանք իրեն «Թեղուտ» ՓԲԸ խորհրդի անդամ ու գլխավոր տնօրեն վերականգնելու պահանջների մասին մասնավոր հայցով։

Նշված դատական հայցերի ընթացքը ոչ մի կերպ չի խոչընդոտում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկումը:

«Վալլեքս» խումբը նաեւ հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Սահակ Կարապետյանի կողմից հարուցված հայցերի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է ՀՀ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ www.datalex.am: Համաձայն նույն  տեղեկատվական բազայում զետեղված բաց տեղեկատվության, «Թեղուտ» ՓԲԸ դեմ հարուցված՝ «Վալլեքս» խմբի հետ որեւէ կապ չունեցող, դատական գործերից մեկով էլ, դատարանը շուրջ 2 մլն ՀՀ դրամի հետ կապված պահանջով, հայցի ապահովում է կիրառել «Թեղուտ» ՓԲԸ դեմ՝ արգելելով կատարել որոշակի գործողություններ, որոնք, սակայն, նորից չեն վերաբերում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկմանը։

Ի պատասխան ցուցարարների կողմից հնչեցված հայտարարությունների, հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՎՏԲ Բանկը տիրացավ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերին եւ աշխատանքից ազատեց գլխավոր տնօրենին, «Թեղուտ» ՓԲԸ հաշվարկային հաշիվներին եղած գումարների մնացորդը կազմում էր շուրջ 3,5 մլն ԱՄՆ դոլար եւ տարակուսելի է այն փաստը, թէ ինչու «Թեղուտ» ՓԲԸ նոր ղեկավարությունը ժամանակին չի մարել ընդամենը 2 մլն դրամի կամ շուրջ 4000 դոլարի պարտավորությունը՝ կանխելով իրավիճակի սրացումը:

Շահագրգիռ հանրության շրջանում թյուրըմբռնումների տարածումը կանխելու նպատակով եւս մեկ անգամ ընդգծում ենք․ «Վալլեքս» խումբը նշված հայցերի հետ որեւէ կապ չունի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ից որեւէ գումար չի պահանջում»: