Իսլանդիայի դեմ խաղում կարող ենք լավատես լինել. Կապառոս

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Իսլանդիայի ընտրանին նվիրված ֆուտբոլ է ցուցադրում:

«Իսլանդիայի ընտրանին դաշտում նվիրվում է խաղին: Նրանք, որոշակի որակներ ցուցադրեցին մեր դեմ առաջին խաղում: Եթե լինենք այն մրցունակ թիմը, որն արդեն իսկ ցուցադրել ենք, ապա Իսլանդիայի դեմ խաղում կարող ենք լավատես լինել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախախաղային ասուլիսի ընթացքում շեշտեց Կապառոսը:

Անդրադառնալով ընտրանու նորեկ Լուկաս Սելարայանին իսպանացի մասնագետը շեշետեց, որ հարձակվողը մեծ խանդավառությամբ է միացել թիմին և իր փորձը կարող է փոխանցել ընտրանուն:

 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականը նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հետ, այնուհետև հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի Ռումինիայի ընտրանուն։

--00--ԱՀ