Մի ուղիղ եթեր պարտք եմ կառավարության կառուցվածքի մասին. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ներողություն եմ խնդրում ուղիղ եթերի տեխնիկական թերության համար: Մի ուղիղ եթեր պարտք եմ կառավարության կառուցվածքի մասին: Լավ եղեք»:

Գրառման շարժառիթը տեխնիկական խնդիրների պատճառով րոպեներ առաջ սկսված և ընդհատված եթերն էր։ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում խոսում էր կառավարության կառուցվածի փոփոխությունների մասին։