Մասիս քաղաքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

․

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Թորգոմ Պ.-ի վարած Opel մակնիշի և 64-ամյա Էդիկ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էդիկ Կ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԱՀ