Մենք Հնդկահավերի ֆերմա չունենք․ պատգամավորը հերքեց, որ հայրը հնդկահավերի ֆերմա է ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին`ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց, թե իր հայրը դեսպան աշխատած տարիներին Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա է ունեցել:

Հարցին՝ ստացվում է Ձեր հայրը բիզես չունի՞, Մանուկյանը պատասխանեց. « Ոչ, մենք հնդկահավերի ֆերմա չունենք»։

Հիշեցնեք, որ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր ՀՀ դեսպանների ոչ արդյունավետ աշխատանքի մասին, հիշել էր, որ «քրեական անցյալով» դեսպաններ ենք ունեցել։ Նա, ի թիվս այլոց, տվել էր նաև Ուրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անունը:

 Հետագայում էլ հարցազրույցում Բաբաջանյանը հայտարարեց, թե Անդրանիկ Մանուկյանն Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա ունի։