Մարզիչ Գևորգ Ալեքսանյանին շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

․

Գյումրու ավագանին հոկտեմբերի 8-ին կայացած նիստի ժամանակ  Օլիմպիական խաղերի, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի հորը՝ Գևորգ Ալեքսանյանին, շնորհել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հարցն ավագանուն ներկայացրել էր քաղաքապետ  Սամվել Բալասանյանը: 

Գևորգ Ալեքսանյանը խոստացավ սպորտային բոլոր ատյաններում բարձր պահել Գյումրիի և Հայաստանի պատիվը:

ՏԻՄ ընտրություններից առաջ սա Գյումրիի ավագանու վերջին նիստն էր։ Հիշեցնենք, 7-րդ գումարման ավագանու կազմում 4 խմբակցություններ են ներկայացված` «Բալասանյան դաշինք», ԲՀԿ, «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ։

Գյումրիի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններից հետո։ 8-րդ գումարման ավագանու առաջին նիստում Գյումրիի նոր քաղաքապետ է ընտրվելու։

--00--ԱՀ