Մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Աշխարհ

Փարիզի հիվանդանոցում 88 տարեկանում մահացել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին նախագահ Աբոլհասան Բանիսադրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ չհստակեցնելով մահվան պատճառը:

Բանիսադրը նախագահ էր ընտրվել 1980 թվականի հունվարի 25-ին՝ ստանալով ձայների 76.5 տոկոսը: 1980 թվականի իրան-իրաքյան պատերազմի պատճառով Հոմեյնին մեղադրել էր նրան երկիրը ու ռազմական գործողությունները ղեկավարելու կարողություններ չունենալու մեջ՝ զրկելով գլխավոր հրամանատարի լիազորություններից: 1981 թվականի հունիսին խորհրդարանը Բանդիսարին անվստահություն էր հայտնել «իսլամական հոգևորականության դեմ գործունեության համար», ինչից հետո Հոմեյնին նրան ազատել էր նախագահի պաշտոնից: Դրանից հետո Աբոլհասան Բանիսադրը մի խումբ այլ քաղաքական գործիչների հետ լքել էր երկիրը: