Շաբաթ և կիրակի Երևանի բուժհաստատություններում կլինի հերթապություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված, որում ասվում է․

«Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության բարձրացման հետ կապված սույն թվականի հունվարի 19-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-15:00-ը, սահմանվելու է հերթապահություն տեղամասային թերապևտների և մանկաբույժների կողմից:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկաման տարածքի կամ մոտակա ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն»: