Փող էր պետք․ սև գլխարկով, ակնոցով ու զինված գիշերը մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Երևանում հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմանում անհայտ անձը սև գույնի գլխարկով և ակնոցով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ և  մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն եւ ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։

Ըստ Shamshyan.com-ի՝ թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար և սպառնացել է, որ իր մոտ կա զենք և պայթուցիկ, և եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։

Ըստ աղբյուրի՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան և երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։