ՀՀ-ն միակ երկիրն է, որտեղ ընդդիմադիր 3 պատգամավոր կալանավորված են, իսկ դեսպանները լռում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Վարդևանյան

Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպան, Եվրոպական երկրների դեսպաններ վճռական լռության մեջ են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը եւ տեսանյութ հրապարակել, որտեղ 9 տարի առաջ ԱՄՆ դեսպանը խոսում էր ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից:

«Հայաստանում ԱՄՆ դեսպանը 9 տարի առաջ խոսում էր այդ պահին ընդդիմադիր պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումից, տալով իր կոնկրետ որակումները: Դեսպանը չէր կաշկանդվում «պետության ներքին գործ» ձևակերպումից:

Հիշեցնեմ Հայաստանը միակ Եվրոպական երկիրն է, որտեղ ընդդիմադիր երեք պատգամավոր ապօրինաբար կալանավորված են, ավելին առանց ԱԺ համաձայնության: Իսկ ԱՄՆ դեսպան, Եվրոպական երկրների դեսպաններ վճռական լռության մեջ են..»,- գրել է նա:

--00--ԱՀ