Մանվել Գրիգորյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը 2-րդ անգամ մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի՝ դատավոր Արսեն Նիկողոսյանին հայտնած ինքնաբացարկի երկրորդ միջնորդությունը։

Պաշտպանական կողմը հունվարի 17-ին ևս մեկ միջնորդություն է նեկայացրել, ինչի պատճառով էլ հետաձգվել էր Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ գլխավոր դատախազության բողոքի քննությունը։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։