Արցախում խաղաղ բնակչի սպանած ադրբեջանցի դիպուկահարը ձերբակալվել է. Wargonzo

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

դիպուկահար

Արցախում խաղաղ բնակչի սպանած ադրբեջանցի դիպուկահարը ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով ռուսական ուժային կառույցներում իր աղբյուրներին:

Օրերս Մարտակերտում տեղի ունեցած միջադեպի քննությամբ զբաղվում էր հատուկ եռակողմ հանձնաժողովը, որ կազմվել էր ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի դատախազության ներկայացուցիչներից: Համատեղ քննության ընթացքում ադրբեջանական կողմը ձերբակալել են զինծառայողի, որ կրակել է, որի հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչ: Ներկայում դիպուկահարի նկատմամբ շարունակվում են քննչական գործողությունները:

Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ այս սադրանքի պատճառով աշխատանքից ազատման վտանգի առաջ են ադրբեջանցի որոշ բարձրաստիճան գեներալներ: 

Համաձայն Wargonzo-ի աղբյուրների՝  Բաքվի այս նախաձեռնողականությունը բացատրվում է նրանով, որ կրակոցների հետևանքով կարող էին զոհվել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի զինծառայողներ: Արցախում ռուս զինծառայողների վիրավորվելու մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն նման դեպքերում տեղեկությունը չի բարձրաձայնվում դիվանագիտական նկատառումներով:

--00--ԱԹ