ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

․

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ստուգումներ է իրականացնում։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՊՎԾ ղեկավարի օգնական-մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ ուսումնասիրություններ են կատարվում նաեւ այլ բուժհաստատություններում։

Ըստ նրա՝ նպատակն է պարզել հանրությանը մատուցվող առողջապահական ծառայությունների գծով պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման արդյունավետությունը։

Հարցերին՝ արդյոք հայտնաբերվե՞լ են առերևույթ չարաշահումներ, հայտնաբերված խախտումների մասին արդյոք համապատասխան զեկուցագիր ներկայացվե՞լ է ՀՀ գլխավոր դատախազություն, կառույցից մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ մինչ տեղեկանքի ամփոփումը լրացուցիչ տեղեկություն չեն կարող փոխանցել։

Խոսնակը խոստացել է, որ ուսումնասիրության արդյունքների մասին կտարածեն մամուլի հաղորդագրություն։

--00--ԱՀ