Հանդիպում՝ G20-ի շրջանակում․ Էրդողանն ու Բայդենը կքննարկեն ԼՂ-ին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ջո Բայդենը հանդիպելու են G20-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Հռոմում հոկտեմբերի 30-31-ը, այս մասին թուրքական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալնը, գրում է EADaily-ն։ 

«Առաջնորդները կքննարկեն քաղաքական, տնտեսական, էներգետիկ, առևտրային ոլորտներին, պաշտպանական արդյունաբերությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:

Քննարկվելու են նաև Աֆղանստանին, Սիրիային, Իրաքին, Կովկասի տարածաշրջանին և Ղարաբաղին առնչվող հարցերտ»,-ասել է Էրդողանի խոսնակը:

--00—ԼՄ

Տեսանյութեր