Կոտայքի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արզնի գյուղի 29-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հոկտեմբերի 6-ին վագոն-տնակի հյուրասենյակի զննությամբ հայտնաբերվեցին 4 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված և 800 գրամից ավելի նույն բուսական զանգվածով լի մետաղյա ու ապակյա տարաներ։

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ամռանն էր քաղել վայրաճ կանեփի թփերից և չորացրել, մանրացրել էր իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱԹ