Մանվել Գրիգորյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը կհրապարակի հունվարի 22-ին։

«Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13։30-ին», - լրագրողներրին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը, ապա հավելել, որ միջնորդություն է ներկայացվել դատարան Մանվել Գրիգորյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 21-ին Մ. Գրիգորյանը 25 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, ըստ գլխավոր դատախազության, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։

Ըստ այդմ, դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։