Մոսկվայում 15 մարդ է ձերբակալվել ուժեղ ներգործող նյութերի իրացման կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ոստիկանություն

Ռուսաստանի մայրաքաղաքի տարածաշրջանում ոստիկանները «Գրոմ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների մասնակցությամբ ձերբակալել են 15 մարդու, որոնք կասկածվում են 600 կիլոգրամ ընդհանուր քաշով ուժեղ ներգործող նյութերի իրացման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Ոստիկանությունում երկու կասկածյալների համարում են խմբի կազմակերպիչներ, մնացածներին՝ մասնակիցներ: Ձերբակալվածների թվում կա մերձավոր արտասահմանից եւ Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններից սերվածներ:

Ըստ հետաքննության վարկածի, նրանք ստեղծել են առեւտրային կառույց, որը լիցենզիա Է ստացել դեղագործական գործունեության համար:

Նրանք արտադրողներից մեծածախ պարտաաստուկներ են ձեռք բերել, որոնք պարունակում են ուժեղ ներգործող նյութեր, դրանք հանձնել են դեղատների աշխատակիցներին: Դեղատներում դրանց վրայից հանել են մակնշումը եւ պատրաստուկները թմրամոլներին վաճառել կանխիկ փողի դիմաց՝ գնային արժեքը մեծացնելով ավելի քան տասն անգամ:

Տանը և աշխատանքի վայրում իրականացված խուզարկությունների ժամանակ կասկածյալների մոտ գտել են 58 հազարից ավելի սրվակ և 70 հազար դեղապատիճ, որոնք պարունակել են 600 կիլոգրամ ուժեղ ներգործող նյութեր:

Նաեւ առգրավել են փող, փաստաթղթեր, պետական, առեւտրային եւ բժշկական կազմակերպությունների բանկային քարտեր, կնիքներ եւ շտամպներ, բժիշկների անձնական կնիքներ, դեղատոմսերի բլանկներ եւ այլ հանցանշաններ: Բերման ենթարկվածներից չորսին կալանավորել են, երկուսը ենթարկվել են տնային կալանքի, ինը մնացել են ազատության մեջ՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ, հայտնել Է Վոլկը: Նրանց նկատմամբ հարուցվել Է քրեական գործ՝ ուժեղ ներգործող նյութերի անօրինական շրջանառություն՝ կազմակերպված խմբի կազմում իրացնելու նպատակով հոդվածով (Քրեական օրենսգրքի 234 հոդվածի 3-րդ մաս), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00--ԱԹ