Արզնիի 29-ամյա բնակիչն իր վագոն-տնակում թմրամիջոց էր պատրաստում, պահում և օգտագործում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Արզնի գյուղի 29-ամյա մի բնակիչ իր վագոն-տնակում թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում։

Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 6-ին վագոն-տնակի հյուրասենյակի զննությամբ հայտնաբերվեցին 4 փաթեթ դեղնականաչավուն կանեփանման զանգված և 800 գրամից ավելի նույն բուսական զանգվածով լի մետաղյա ու ապակյա տարաներ։

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածը պատկանում է իրեն, ամռանն էր քաղել վայրաճ կանեփի թփերից և չորացրել, մանրացրել էր իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ