Թեհրանը սպասում է, որ Բաքուն կլուծի իրանական բեռնատարների տարանցման խնդիրը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

իրան

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում  նշել է՝ Թեհրանը սպասում է, որ Բաքուն կլուծի իրանական բեռնատարների տարանցման խնդիրը։ Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

 Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ իր երկրի հարաբերությունները Իրանի հետ բարեկամական են և նշել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների պահպանումը հանդիսանում է առաջնահերթություն Ադրբեջանի համար։

 Բայրամովն ընդգծել է, որ վեճերի լուծումը պետք է իրականացվի երկխոսության միջոցով՝ հանգիստ ու բարեկամական մթնոլորտում:

Նա առաջարկել է, որ երկու երկրների մաքսային ծառայողները բանակցություններ վարեն` բեռնատարների իրանցի վարորդների՝ բեռնափոխադրումների ժամանակ առաջացած խնդիրները լուծելու համար։

 
--00—ՄՀ

Տեսանյութեր