Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. Մամուկա Բախտաձե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Վրաստանը չի պատրաստվում հրաժարվել ՌԴ-ին գազի մատակարարման տարանցորդի դերից: Այդ մասին տեղեկացնում Է լրագրողներին հայտնել Է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ պատասխանելով այն հարցին, թե վերանայվելո՞ւ Է արդյոք ՌԴ-ից Վրաստանի տարածքով Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ կնքված տարանցման համաձայնագիրը, որի ժամկետը լրացել Է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

«Վրաստանը բավական զգալի օգուտ Է ստանում տարանցման գործառույթից, և մենք կշարունակենք այն կատարել: Դա համապատասխանում Է մեր երկրի շահերին: Ինչ վերաբերում Է համաձայնագրին, ապա դրա շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ կորոշվի կոնկրետ ամսաթիվը եւ կնշանակվի հանդիպումը», - ասել Է վարչապետը:

Բախտաձեն նաև նշել Է, որ առայժմ նման բանակցույուններ նշանակված չեն, «իսկ եթե պարտավորագրում հայտնվի ինչ-որ նոր բան, հասարակայնությանը կտեղեկացվի Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության կողմից»:

Թեմայի վերաբերյալ ՏԱՍՍ-ը գրել է, որ մինչև 2017 թվականի հունվարը Վրաստանը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման դիմաց ստանում Էր տարանցվող հումքի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: 2017 թվականի սկզբին «Գազպրոմ»-ի հետ ստորագրված նոր պայմանագրին համապատասխան՝ 2017 թվականին ռուսական կողմը այդ տարանցման համար Վրաստանին վճարում Էր փողով եւ մասամբ հումքով, իսկ 2018 թվականին՝ միայն ֆինանսական միջոցներով։