Իրանում Հայաստանի նոր դեսպան է նշանակվել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

Արսեն Ավագյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»։

Ավագյանը, մինչ այս, զբաղեցնում էր Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը։

Ավելի վաղ նախագահի հրամանագրով Արտաշես Թումանյանը հետ էր կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ 

 --00—ՄՀ