ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար այց է կազմակերպվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

դեսպաններ

Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների օրվա՝ սեպտեմբերի 13-ի առթիվ մեկ ամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում, այսօր շրջակա միջավայրի նախարարությունն ԱՊՀ անդամ երկրների դեսպանների համար նախաձեռնել էր գիտաճանաչողական այց «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Դեսպաններին ուղեկցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը։

Դեսպաններն այցելել են Նորաշենի արգելոցին հարակից տարածք և Արտանիշի շրջակայքում գտնվող լճակ, իրականացրել ջրային թռչունների և էնդեմիկ բույսերի դիտարկում։

--00--ԱԹ