Փաշինյանի անփորձությունն ու անպատասխանատու հայտարարությունները հանգեցրին պատերազմի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Փաշինյանի անփորձությունն ու անպատասխանատու հայտարարությունների սովորությունը հանգեցրին պատերազմի։  Նրա՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը գիծ քաշեց 20 տարիների բանակցությունների վրա։  Այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է ՌԴ ԱԳՆ նախկին ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը։

«Իսկ հիմա Թուրքիան և Ադրբեջանը փորձում են առավելագույն ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Երևանն իր հարաբերությունները պետք է կառուցի այնպես, որ չհակասեն ազգային շահին և հաշվի առնեն անցյալի սխալները»,-նշել է Անանևը։

Ռուս դիվանագետը նշել է նաև, որ Արցախի կարգավիճակի որոշումը կախված է խոշոր տերությունների բարի կամքից, որը  կարող է Կոսովոյի պես բերել Լեռնային Ղարաբաղի ճանաչման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր