Գիշերը դալանից եկող ձայների համար ահազանգել են ոստիկանություն. պարզվել է՝ գողություն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Հունվարի 17-ին՝ ժամը 04:00-ին, ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ Վարդանանց փողոցի 14/1 շենքի դալանում տարօրինակ ձայներ են, կարող է պահեստի դուռ են կոտրում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող երկաթե տնակի դուռը ծռված էր և կիսաբաց:

Ժամը 04.05-ին ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և  Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիմիր Ն.-ին:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: