Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկարացնելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամկետով երկարացնելու վերաբերյալ որոշման հրապարակումից կարճ ժամանակ անց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Այդ մասին Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել:

Այսօր՝ հունվարի 18-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արթուր Մկրտչյանի, բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի ներկայացրած միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, դատարանը մերժել է պաշտպանական խմբի ներկայացրած՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը: