Ինչով են զբաղված այն կառույցները, որոնք պատասխանատու են տեղեկատվության փոխանցման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Չեմ հասկանում՝ ինչով են զբաղված այն կառույցները, որոնք պատասխանատու են առաջնագծում ստեղծված իրադրության վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության փոխանցման համար։

ՀՀ ՄԻՊ-ը ստիպված իր արցախցի գործընկերոջը հղումով տեղեկություններ է հաղորդում։ Բա հետո՞։

Ադրբեջանական մամուլից ռուսական տելեգրամ ալիքներ Արցախի առաջնագծից տեղեկատվություն են տալիս, դեռ չեմ խոսում ֆեյսբուքյան օգտատերերի մասին, իսկ սրանք չգիտեմ, թե ինչին են սպասում։

Խուճապը այսպես է տարածվում՝ համապատասխան կառույցների լռության և անպատասխանատվության պայմաններում»։

--00--ԱՀ