Ավանեսյանը Աննա Հակոբյանի հետ Սանկտ-Պետերբուրգում է՝ Եվրասիական կանանց համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում ընթացող Եվրասիական համաժողովին, որն անցկացվել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Գալինա Կարելովայի նախագահությամբ:

Համաժողովին ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Նա ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։
Հայաստանի մասնակցությունն այս միջոցառմանը կարևոր է որպես երկրների միջև առողջապահական համակարգի համագործակցության բաղադրիչ:

Եվրասիական կանանց համաժողովին Անահիտ Ավանեսյանի ելույթը կրել է «Կանանց առաքելությունը. միասին` հանուն առողջ ներկայի և ապագայի» խորագիրը:

Միջոցառման ընթացքում ընդգծվել է կնոջ դերը քաղաքականության և տնտեսության տարբեր ոլորտներում: Շեշտվել է, որ այս համատեքստում առողջապահական համակարգը կարևոր դերակատարում ունի հասարակական կյանքի զարգացման, կառավարման, սոցիալական բնույթի ձևավորման հարցում: Առողջ հանրությունն առողջ հասարակարգի հենասյուներից է, իսկ կինը և մայրը կարող են առանցքային դեր խաղալ առողջ հասարակարգի ձևավորման, երեխաների առողջ դաստիարակության և, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խթանման գործում:

նկար

--00—ԼՄ

Տեսանյութեր