Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ. «Առուշ Առուշանյան» դաշինք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

առուշ

«Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է:

«Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ։ Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին: Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ, կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու և նրանց գրավի դիմաց ազատելու դատարանի որոշումներն են:

Երեկ արդեն հայտարարել ենք, որ հաջորդը լինելու է Առուշ Առուշանյանը և այդ օրը շատ մոտ է:

Մեր համակիրներին և գորիսեցիներին ևս մեկ անգամ հորդորում ենք չտրվել սադրանքներին, մասնակցել ընտրություններին և աներկբա քվեարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին: Հաղթանակը շատ մոտ է: Միևնույն է՝ միասին կհաղթենք» ,-նշված է հաղորդագրությունում։

--00—ԼՄ