Սերժ Սարգսյանն ունի և՛ ասելիք, և՛ անելիք, շարունակելու է ղեկավարել ՀՀԿ-ն. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News 

ՀՀԿ ԳՄ այսօրվա՝ հունվարի 18-ի նիստին կուսակցության ղեկավարի փոփոխության հարց չի քննարկվել։ Այդ մասին նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

24news-ի հարցին, թե Սերժ Սարգսյանը պե՞տք է թողնի կուսակցության նախագահի պաշտոնը՝ զիջելով այն երիտասարդ գործընկերներից մեկին, Շարմազանովը նշեց.

«Ոչ։ Սերժ Սարգսյանը մեր կուսակցության նախագահն է, մենք ենք ընտրել։ Ես ասել եմ՝ պարոն նախագահն ունի և՛ ասելիք, և՛ անելիք»։

 ՀՀԿ խոսնակը հավելել է նաև, թե չի կարծում, որ Սարգսյանը հեռացել է ակտիվ քաղաքականությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։