Հայաստանն ու Ադրբեջանն ափսոսում են նույն բանի համար, բայց՝ ամեն մեկը յուրովի. Կոմերսանտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

ՀՀ ԱԶ

ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարերի խորհրդի նիստը, որ կայացել է Մինսկում, լավ առիթ է դարձել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման համար: Կոմերսանտը նշում է՝ երկու դիվանագետները այս հարթակն օգտագործել են առավելագույն չափով. նրանք անհատական հայտարարություններ են արել, առանձնազրույցներ են ունեցել ռուս գործընկերոջ՝  Սերգեյ Լավրովի հետ ու վերջապես երեքով հանդիպել են մեկ սեղանի շուրջ: Միակ հարցը, սակայն, որի դեպքում համակարծիք են եղել նախարարները, այն է, որ պատերազմից հետո անցած մեկ տարին տարածաշրջանին այդպես էլ կայուն խաղաղությու չի բերել: 

Ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է հոկտեմբերի 13-ին երեկոյան՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: 

«Հանդիպումներ նախատեսվում են: Համենայն դեպս, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործընթացը և նոր հանդիպում կազմակերպել»,- հայտնել է նա:

Հաջորդ օրը Միրզոյանն ու Բայրամովը հայտնվեցին Մինսկում՝ ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Շփման համար հարմար այս առիթը նախարարները բաց չթողեցին, հատկապես որ իրավիճակը տարածաշրջանում գնալով բարդանում է:

Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը բանակցություններից առաջ հանդես եկավ առանձին հայտարարությամբ. 

«Ադրբեջանը պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորմանը՝  միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնորոշման, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա»:

Եթե Ադրբեջանի համար հակամարտությունն արդեն անցյալում է, ապա ՀՀ վարչապետի պնդմամբ՝ ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ