Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Աշխարհ

Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի տեքստիլ գործարաններից մեկում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։  

Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներն այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում հրդեհը մարելու ուղղությամբ։ 

Գործարանի շենքից մոլեգնած հրդեհի ծուխը նկատելի է քաղաքի մի շարք կողմերից։ 

--00--ԿԿ