Սա ուղի է դեպի ցեղասպանություն. Փաշինյանը կոտրում է ներքին դիմադրողականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

«Ադրբեջանցիները չեն հանգստանալու, նրանք երբեք չեն կարող գնալ խաղաղության, այն էլ այնպիսի պայմաններով, երբ հայկական պետականությունը և հատկապես հայկական պետության ղեկավարն անձամբ ծնկած են նրանց առջև»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նրա խոսքով, այսօր, երբ ՀՀ-ն է խոսում խաղաղության մասին, նշանակում է անընդհատ պայմաններ ստեղծել, որ նորանոր կորուստներ ունենանք և նորանոր հարվածներ ստանանք: Խոսելով Հայաստանի ներքաղաքական կյանքից՝ Մելիքյանը նշեց, որ այսօր շատերը, հատկապես այս իշխանությունների հանդեպ ռադիկալ տրամադրվածները, հիասթափված են հենց «Հայաստան» դաշինքից, որովհետև նրանք էին հրապարակավ ստանձնել՝ «սրանց քշելու» պարտավորությունը:  

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող, ինչպես նաև ներքաղաքական կարևորության ուշագրավ այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: