Իշխան Սաղաթելյանն ընդունել է ԱՀ խորհրդարանի ԱԺԿ, «Արդարություն» և ՀՅԴ խմբակցություններին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24 News

․

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, կողմերը քննարկել են Արցախի Հանրապետության կարգավիճակի, Արցախում ստեղծված կացության և խնդիրների կարգավորման վերաբերյալ հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը և հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև սերտ և բարձր մակարդակի համագործակցության ապահովումը:

--00--ԱՀ

Տեսանյութեր