ԻՊ-ն ստանձնել է աֆղանական մզկիթում պայթյունի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

մզկիթ

«Իսլամական պետությունը» ստանձնել է Աֆղանական Ղանդահար նահանգի Բիբի-Ֆաթիմա շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է Rbc-ն: Պայթյունը տեղի էր ունեցել ուրբաթ՝ հոկտեմբերի 15-ին, դրա հետևանքով, համաձայն վերջին տվյալների, կա 63 զոհ, 83 վիրավոր։

Հարձակումը եղել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Այն կազմակերպել են երկու մահապարտ ահաբեկիչներ: Նրանք ներխուժել են մզկիթ՝ կրակելով անվտանգության աշխատակիցների վրա, և ակտիվացրել պայթուցիկ սարքերը հավաքվածների շրջանում։

--00--ԱԹ