Քովիդի թվերի հետևում հակապատվաստումային քարոզիչներն են, կեղծ հավաստագիր վաճառողները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Դավոյան

Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում , իսկ եթե ճիշտ` կյանքեր: Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը:

«Երեկ կատարվել է 19.360թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 1.863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41մահվան դեպք: Այս պահին փաստացի բուժում է ստանում 20161 պացիենտ:

Ամեն առավոտ մարդիկ կարդում են այս թվերը և անցնում իրենց գործերին,կարծես ոչինչ էլ չի եղել, բայց սրանք սոսկ թվեր չեն, այս ամենի հետևում կանգնած են հակապատվաստումային քարոզիչները, պատվաստված լինելու կեղծ հավաստագիր վաճառող բուժաշխատողները, քովիդը հորինած ինչ-որ սարսափ ֆիլմ համարողները, պատվաստանյութի մասին  ամենաֆանտաստիկ պատմություններ հորինողները և դրանց հավատացողները։

20.161պացիենտ բուժում է ստանում,  բուժաշխատողները գիշեր ու զօր պայքարում են նրանց կյանքի և առողջության համար`վտանգելով  իրենց կյանքն ու առողջությունը։

41-ը լոկ թիվ չէ,  մարդիկ են, կյանքեր, ընտանիքներ, որոնք ունեին երազանքներ...

Անտարբերությունն ու դավադրապաշտությունը ամեն օր թվեր են ավելացնում , իսկ եթե ճիշտ` կյանքեր...

Պատվաստվեք և մի վտանգեք Ձեզ և Ձեր հարազատներն»,- գրել է նա։

--00--ԱԹ