«Պաշարված» դիրքերի և դիտակետի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊԲ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակական

Պաշտպանության բանակը հերքում է «պաշարված դիրքերի» մասին հրապարակումները:

«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող  տեղեկությունները  «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը»,-հայտնում են ՊԲ-ից:

Պաշտպանության բանակը կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին։

--0--ԿԿ