Վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31–ին պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։ Այս մասին վարչապետը ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ այցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով է։

Իսկ հունվարի 20-ին վարչապետը աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: