Մահացել է Վանո Սիրադեղյանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

․

Մահացել է  Ներքին գործերի նախկին նախարար, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Այս մասին հայտնում են գրողի որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը:

Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կոթի (Շավարշավան) գյուղում։

1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր, լրագրող։ Արձակագիր։ «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր (1982թ.)։

 1966-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ։

 1988թ. դեկտեմբերից 1989թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998թթ.՝ Երեւանի քաղաքապետ։

1990-1992թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ՀՀՇ վարչության նախագահ։

--00--ԱՀ

Տեսանյութեր