Օգնությունը պետք է ուղարկել ճիշտ ժամանակին. Արթուր Աղաբեկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Գեներալ, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արթուր Աղաբեկյանն գրառում է արել «Ֆեյսբուքում»։

«Վաշտի հրամանատարին իր վերադասը հարցնում է.

-Օգնություն ուղարկեմ մարտը սկսելուց առա՞ջ, թե՞ հետո։

-Իհարկե, մարտը սկսելուց առաջ,- պատասխանում է վաշտի հրամանատարը։

-Սխալ է,- ասում է վերադասը,- մարտը սկսելուց առաջ օգնության գալու դեպքում խրամատում կունենաս շատ զինվորներ և թշնամու հրետանու կրակից կորուստներդ շատ կլինեն։

-Դե ուրեմն, մարտը սկսելուց հետո,- ասում է վաշտի հրամանատարը։

-Սխալ է,- ասում է վերադասը,- եթե օգնություն ուղարկեմ մարտը սկսելուց հետո, նրանք բաց դաշտում կհայտնվեն ռմբակոծության տակ և կմնաս առանց օգնության։

Վաշտի հրամանատարը հուսահատ հարցնում է.

-Այդ դեպքում, ո՞րն է ճիշտը։

Վերադասը պատասխանում է.

-Օգնությունը պետք է ուղարկել ճիշտ ժամանակին»,– գրել է Աղաբեկյանը։