Կրակոցներ՝ Դավիթաշենի «Գեյմզոն» խաղասրահի դիմաց. կրակողը տաք հետքերով հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Հոկտեմբերի 17-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն  4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել, գրում է shamshyan.com-ը:

Մինչ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքների ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Դավիթաշեն  4-րդ թաղամասում գորոծող «Գեյմզոն» խաղասարհի դիմաց հայտնաբերել են Mercedes մակնիշի  ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել  է Դավիթաշեն  2-րդ թաղամասի բնակիչ,  43-ամյա Սուրեն Գրիգորյանը: Կրակոցների արդյունքում  տուժածներ չկան, իսկ  Ս. Գրիգորյանը տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ:

--00—ԼՄ

Տեսանյութեր