Երևանում բախվել են «KIA»-ն ու «Nissan X-Trail»-ը. վերջինս բախվել է գովազդային վահանակին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Հոկտեմբերի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմանում Կոմիտասի պողոտա և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Սամվել Թ.-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և 35-ամյա Սերժիկ Ս.-ի վարած «KIA» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով «Nissan X-Trail»-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Հրանուշ Ա.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 3-ամյա Սյունե Թ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով «Nissan X-Trail»-ն էլ բախվել է երկաթե գովազգային վահանակին:

--00—ԼՄ

 

Տեսանյութեր