Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

անձրև

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 

--00—ԼՄ

Տեսանյութեր