Խուլիգանություն՝ Երևանում․ օրը ցերեկով վնասել են Mercedes-ը, ապա կրակոցներ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Միջազզային կառույցները երբեմն իրենց զեկույցներում հայտնում են, որ Հայաստանը համարվում է ամենաանվտանգ երկներից մեկը, որտեղ քաղաքացիները կարող են անվտանգ շրջել փողոցներով, մինչդեռ կան որոշ թափթփուկներ, ովքեր կարող են օրը ցերեկով հասարակության նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, իսկ նման թափթփուկներին ոստիկանությունը պարտավոր է կարճ ժամանակում հայտնաբերել ու մեկուսացենլ հասարակությունից, որպեսզի նման «մոլախոտերը աճ չտան»:

SHAMSHYAN.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես են հունվարի 17-ին  Opel մակնիշի 35 ZL 140 համարանիշի ավտոմեքենայի միջից մի խումտ երիտասարդներ Նաիրի Զարյան փողոց-Ազատության պողոտա հատվածում դուրս գալիս ավտոմեքենայից, հարձակվում Mercedes մակնիշի 34 ՍF 304 համարանիշի ավտոմեքենայի վրա, վնասում ավտոմեքենան, որից հետո նրանցից մեկն իր ձեռքին եղած ատրճանակով կրակոց է արձակում հեռացող Mercedes-ի ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: