Բենզինը մինչև 50 դրամով կէժանանա․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

«Հայաստանում սկսել են նվազել բեն­զինի գները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ բենզալցակայաններում բենզինն ավելի քան 40 դրամով էժանացել է: 
Ըստ այդմ, ռե­գուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 400 դրամով, պրեմիում տեսակը՝ 420-ով: 

«Ժողովուրդ» օրա­թերթը բենզինի ներկրմամբ և վաճառ­քով զբաղվող տնտեսվարողներից տե­ղեկացավ, որ առաջիկայում այն աստի­ճանաբար մինչև 50 դրամով կէժանա­նա: Սա հետևանք է միջազգային շու­կայում գնային տատանումների, բայց նկատենք՝ նախկինում նման դեպքե­րում ներքին շուկայի վրա ազդեցու­թյուն չէր լինում: 

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը նվազել է համապատաս­խանաբար 2,9 և 2,4 տոկոսով»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: