Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ խցանման մեջ են 165 բեռնատար, 120 մարդատար, 1 ավտոբուս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Առկա է ձնահյուսի վտանգ:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված  165 բեռնատար, 120 մարդատար ավտոմեքենա և 1 ավտոբուս: